.jpg)
Մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ. Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Պորտուգալիայի ազգային հավաքականը մեծ հարգանք ունի Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ:
«Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ: Տեսել եմ, թե ինչի է հասել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ակումբում, որտեղ նախկինում աշխատել է: Մեզ համար մեծ փորձություն է այստեղ խաղալն ու մեծ սպասելիքներ ունենք աշխարհի առաջնության ընտրական այս փուլից»,-Երևանում լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարեց պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
Ըստ նրա՝ Եղիշե Մելիքյանը նոր ուժ կտա Հայաստանի հավաքականին։
Հիշեցնենք՝ վաղը՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։