.png)
ԵՄ-ն սեպտեմբերի 8-ին Վաշինգտոնում կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. ԶԼՄ-ներ
ԵՄ պաշտոնյաները սեպտեմբերի 8-ին, Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում, կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Եվրոպացի պաշտոնյաների խումբը՝ ԵՄ պատժամիջոցների հարցերով դեսպան Դեյվիդ Օ'Սալիվանի գլխավորությամբ, երկուշաբթի օրը կայցելի ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման տարբեր ձևերը, այդ թվում՝ նոր պատժամիջոցները քննարկելու համար», - հաղորդում է գործակալությունը։