Չպետք է ընկճվել, պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում. Արծվիկ Մինասյան (տեսանյոսւթ)
08/09/2025 10:55

Չպետք է ընկճվել, պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում. Արծվիկ Մինասյան (տեսանյոսւթ)

Գլխավոր դատախազն այս ամբիոնից հնչեցնում էր ամենատարբեր կեղծ մեղադրանքներ, որոնք ամեն օր փուչիկի նման պայթում են, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Պետք է արձանագրել, որ ժողովրդավարական բաստիոն հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այլ իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և արհամարհվում է։ Քաղաքական հետապնդումները ոչ միայն կալանավորվածներին, այլ նաև ապօրինի քրեական հետապնդումներին են վերաբերում»,- նշեց նա։

Մինասյանի խոսքով՝ մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում իրենց արժանապատվությունն ու ճշմարտությունը հաստատելու համար։

«Չպետք է ընկճվել, պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Չպետք է ընկճվել, պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում. Արծվիկ Մինասյան (տեսանյոսւթ)