ՌԴ-ում ադրբեջանցի է ձերբակալվել՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով
08/09/2025 11:21

ՌԴ-ում ադրբեջանցի է ձերբակալվել՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով

Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ Կիևի հրամանով ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է ուկրաինական ռեժիմի կողմից մեր երկրի տարածքում մի շարք դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ իրականացնելու ևս մեկ փորձ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ՌԴ-ում ադրբեջանցի է ձերբակալվել՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով