Արմավիրում սննդային թունավորմամբ ԲԿ տեղափոխված 8 քաղաքացու վիճակը միջին ծանրության է. ԱՆ
08/09/2025 16:45

Արմավիրում սննդային թունավորմամբ ԲԿ տեղափոխված 8 քաղաքացու վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի։