Նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով. Առաքելյան
08/09/2025 11:41

Նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով. Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.

Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով՝ 222,700 հա-ից դառնալով 208,000 հա։  Սրա արդյունքում նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով։

Սա բերում է գների բարձրացման, աղքատության խորացման։

Պարենային անվտանգությունը պետք է դառնա երկրի կարևորագույն ռազմավարություններից մեկը»։

Նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով. Առաքելյան