Մեդվեդևը մտավախություն է հայտնել՝ ոչ բարեկամ երկրները կարող են Ռուսաստան ներմուծել վտագավոր բույսեր ու կենդանիներ
08/09/2025 19:52

Մեդվեդևը մտավախություն է հայտնել՝ ոչ բարեկամ երկրները կարող են Ռուսաստան ներմուծել վտագավոր բույսեր ու կենդանիներ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ոչ բարեկամ պետությունները կարող են դիտավորյալ վտանգավոր բույսեր և միկրոօրգանիզմներ ներմուծել Ռուսաստանի տարածք։ Մտավախությունը Մեդվեդևը հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, այն նվիրված է եղել կենսաբանական անվտանգության արդի սպառնալիքներին և դրանց հակազդելու գործիքակազմին։

«Ոչ բարեկամ պետությունների կողմից ՌԴ տարածք վտանգավոր բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների դիտավորյալ ներմուծումը, իսկ դա բացառել չի կարելի, նույնպես դիտարկում ենք որպես մեր դեմ կենսաբանական պատերազմի մեթոդ»,- մասնավորապես, ասել է Մեդվեդևը։

Մեդվեդևը մտավախություն է հայտնել՝ ոչ բարեկամ երկրները կարող են Ռուսաստան ներմուծել վտագավոր բույսեր ու կենդանիներ