Որքան ջուր է բաց թողնվել Սևանից
08/09/2025 21:05

Որքան ջուր է բաց թողնվել Սևանից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում։

Այսպես՝ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել 1900.49 մ (07.09.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.483 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 101.700 մլն.մ³:

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը, ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի, սեպտեմբերի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.382 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 166.466 մլն.մ³:

Որքան ջուր է բաց թողնվել Սևանից