«Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա
09/09/2025 14:40

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա