Կկերտենք փայլուն ապագա. Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերը (Տեսանյութ)
09/09/2025 11:39

Կկերտենք փայլուն ապագա. Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերը (Տեսանյութ)

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ պարոն Ռոյ Բեյքերը։ Հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային կապերի խորացման, մարզական համագործակցության զարգացման և մեր մարզիկների հաջողությունների արժևորման համար։

Քիքբոքսինգը Հայաստանում ունի մեծ զարգացման ներուժ, և վստահ ենք՝ այն առաջիկայում կմտնի նոր որակական փուլ։

Հայտնել եմ իմ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման գործընթացին։

Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա»։

Կկերտենք փայլուն ապագա. Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերը (Տեսանյութ)