Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով
09/09/2025 22:09

Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խաղաց  Իռլանդիայի ընտրանու հետ։

Ֆուտբոլային  հադիպումն ավարտվեց 2։1 հաշվով՝ Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով։

Հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, գոլի հեղինակ դարձավ նաև հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ։

Մեկ գնդակ էլ հակառակորդի դարպասն էր ուղղել Արթուր Սերոբյանը, սակայն մրցավարը չեղարկեց  գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Իռլանդիայի կազմից գոլի հեղինակ դարձավ  Էվան Ֆերգյուսոնը։  

Այսպիսով, երկու տուրերից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է F խմբի երկրորդ հորիզոնականը։

Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով