Հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպեն աղավաղելու, աղճատելու համար, հավատացեք՝ մեծ տաղանդ է հարկավոր. Հասմիկ Պապյան
10/09/2025 11:44

Հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպեն աղավաղելու, աղճատելու համար, հավատացեք՝ մեծ տաղանդ է հարկավոր. Հասմիկ Պապյան

Oպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է.

«Այսօր օպերային թատրոնում նշում էին հայ մշակույթի պատմության կարևորագույն դեմքերից մեկի՝ Հայրիկ Մուրադյանի փառապանծ 120-ամյակը։ Մեծ սպասումներով և ակնածանքով էի գնացել հոբելյանին, քանի որ շատ բարձր եմ գնահատում Հայրիկի անգնահատելի գործը և նրա թողած ժառանգությունը։ Ցավոք, ողջ երեկոյի ընթացքում «փնտրեցի» մեծ հային և այդպես էլ չգտա…

Կազմակերպիչներն արել էին ամեն ինչ, որպեսզի հնարավորինս «ժամանակակից» ներկայանա Մեծն ազգագրագետը, բանահավաքը և հայ մշակույթի Ռահվիրան։ Ոչինչ չունեմ մոդեռն լուծումների դեմ, հակառակը, ես դրա ջատագովն եմ։

Բայց հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպես աղավաղելու, աղճատելու համար, հավատացեք՝ մեծ տաղանդ է հարկավոր… Տխրությանս չափ չկա…»։

Հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպեն աղավաղելու, աղճատելու համար, հավատացեք՝ մեծ տաղանդ է հարկավոր. Հասմիկ Պապյան