Մեր վարած քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում, այլ՝ հակառակը. Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերի մասին (Տեսանյութ)
10/09/2025 17:16

Մեր վարած քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում, այլ՝ հակառակը. Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերի մասին (Տեսանյութ)

2025 թվականին, 2024-ի համեմատ, ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ աճ, իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ծախսերի մի մասն ուղղել ենք ապագա պարտքերի պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Այսինքն, այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն, որ մենք պետք է 2030 թվականին մարեինք, հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թ. պաշտպանական ծախսերն ունեն  բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ։

«Այն, որ 2026 թվականին 2025-ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ և նվազում է նախատեսվում, կապված է դրա հետ։ Կան նաև ուրիշ գործոններ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող եմ խորհրդարանին դռնփակ ռեժիմով ներկայացնել»։

Փաշինյանը վստահեցրեց, թե իր վարած քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում, այլ՝ հակառակը բնականոն զարգացման մեջ են։

Մեր վարած քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում, այլ՝ հակառակը. Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերի մասին (Տեսանյութ)