Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ. Սուրեն Պապիկյան
10/09/2025 14:14

Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»,- նշել է Պապիկյանը։

Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ. Սուրեն Պապիկյան