ԶՈւ-ում համալրվածության խնդիրները լուծված չեն, բայց զինծառայության ժամկետը կրճատում են, տեղեկություններ կան նաև անձնակազմի հազարավոր կրճատումների մասին. Աբրահամյան (Տեսանյութ)
11/09/2025 13:52

ԶՈւ-ում համալրվածության խնդիրները լուծված չեն, բայց զինծառայության ժամկետը կրճատում են, տեղեկություններ կան նաև անձնակազմի հազարավոր կրճատումների մասին. Աբրահամյան (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկություններ ունի, որ ՀՀ ԶՈւ-ում անձնակազմի կրճատումներ են արվում։

«Այդ թիվը չգիտեմ, դա, բնականաբար, գաղտնի տեղեկություն է, բայց խոսք է գնում մի քանի հազար մարդու մասին, ծավալների մասին եմ ուզում խոսել»,– ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից շրջանառության մեջ դրված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագծին, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին։

Նա հիշեցրեց, որ ՊՆ տարբեր պաշտոնատար անձինք, նաև իշխանությունները, տարբեր օրինագծերի փոփոխությունների համատեքստում խոսում էին ԶՈւ-ում ծանր համալրվածության խնդրի մասին, նաև «փողով բանակից ազատվելու» նախագծի քննարկման ժամանակ։

«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ երկրում մի քանի ամսում այդ համալրվածության բարդ խնդիրները լուծել են, մի բան էլ հնարավորություն է ստեղծվել լրացուցիչ անձնակազմի կրճատումներ անել ԶՈւ-ում։

Եթե ԶՈւ-ում համալրվածության հետ խնդիր չկա, ավելին՝ ունենք այնքան, որ ժամկետային ծառայությունը 6 ամսով կարող ենք կրճատել, ապա ինչո՞ւ են հավաքների շրջանակներում 2 շաբաթյա մարտական հերթապահություն իրականացնում առաջնագծում, ինչը օրենքի խախտում է։ Ինչպե՞ս է ստացվել, որ ԵԿՄ-ի 50-60 անց մարդիկ մարտական հերթապահության են ներգրավվում։

Առկա ողջ հրապարակային իրողությունները խոսում են այն մասին, որ բանակում ոչ միայն համալրվածության հարցերը չեն հաղթահարվել, այլև առաջիկա տարիներին էլ լավատեսական պայմաններում չեն կարող լուծվել»,– ասաց նա։

Ի տարբերություն այս ամենին, ըստ պատգամավորի, ադրբեջանական կողմից զինվելու և սպառազինությունն արդիկանացնելու հարցը շարունակվում է։

ԶՈւ-ում համալրվածության խնդիրները լուծված չեն, բայց զինծառայության ժամկետը կրճատում են, տեղեկություններ կան նաև անձնակազմի հազարավոր կրճատումների մասին. Աբրահամյան (Տեսանյութ)