ԲՏԱ-ում քննարկվել են Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման հարցերը
11/09/2025 12:35

ԲՏԱ-ում քննարկվել են Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման հարցերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուկի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման հարցերը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարույունից։ 

Նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը պետական հատվածի արդյունավետության բարձրացման և թվայնացման գործընթացների խթանման գործում։

ԲՏԱ-ում քննարկվել են Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման հարցերը