Վահագն Խաչատուրյանը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները
11/09/2025 15:10

Վահագն Խաչատուրյանը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

Նախագահը, ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի առանցքային հարցերը, ընդգծվել է համագործակցության զարգացման և ծրագրերի շարունակականության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող քայլերին, ինչպես նաև միջազգային գործընկերների դերակատարությանը։ Նախագահ Խաչատուրյանը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հնչեցրած հարցերին։

Վահագն Խաչատուրյանը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները