Գերմանիայի պետքարտուղարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված խաղաղության ապահովմանը
12/09/2025 16:44

Գերմանիայի պետքարտուղարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված խաղաղության ապահովմանը

Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրին։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները և ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը։

Գերմանիայի պետքարտուղարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված խաղաղության ապահովմանը