.jpg)
12/09/2025 12:20
Վանաձորում ունենալու ենք բուժհաստատության նոր և վերազինված շենք․ Ավանեսյան
Վանաձորի կենտրոնում ենք, Թիվ 1 պոլիկլինիկայի տարածքում: Ունենալու ենք բուժհաստատության նոր և վերազինված շենք, նախագծային փուլն ավարտված է, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«50 հազար բնակչի առաջնային բուժօգնությունը կտրամադրվի ամբողջովին նոր պայմաններում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը։