Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Մամեդյարովի հետ
12/09/2025 17:22

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Մամեդյարովի հետ

«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 7-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2741 վարկանիշ ունեցող ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Այսպիսով, Շանթ Սարգսյանը 7 հնարավորից ունի 4.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի 2771 վարկանիշ ունեցող հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ:

Արամ Հակոբյանը ունի 3.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:

Մրցաշարի առաջատարներն են գերմանացի Մաթիաս Բլուբաումը և հնդիկ Նիհալ Սարինը, ովքեր ունեն 5.5 միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 3 միավոր։

Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարն է Վաիշալի Ռամեշբաբուն, ով ունի 6 միավոր:

 

 

 

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Մամեդյարովի հետ