Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը
12/09/2025 18:40

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը

Այսօր ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշվեց Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը։

Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը կանցկացվի Մադրիդում՝ «Ատլետիկոյի» «Ռիադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ անգամ «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կայացել էր 2019 թվականին.  «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»։

Իսկ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտի Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում։ Ականջավոր գավաթի համար եզրափակիչ հանդիպումը նշանակված է 2026 թվականի մայիսի 30-ին։

 Աղբյուր՝ armsport.am

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը