Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին
13/09/2025 09:48

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին