.jpg)
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող սպորտային մարմնամարզության «World challenge cup» մրցումներում Համլետ Մանուկյանն անցավ եզրափակիչ փուլ, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
«Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով:
«World challenge cup» մրցումներում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»։
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր)»,- նշված է հաղորդագրությունում: