.jpg)
ՖԻՖԱ-ն փոխում է կանոնները
ՖԻՖԱ-ն որոշել է հաջորդ մրցաշրջանից փոխել հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային խաղային օրացույցի ժամկետները։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների դադարները կմիավորվեն ու կվերածվեն մեկ ընդմիջման՝ երեքշաբաթյա ժամկետով։ Այդ մասին հայտնում է ElDesmarque-ը։
Այս փոփոխության արդյունքում 2026 թվականի առաջին միջազգային դադարը կկայանա սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Այն կտևի 16 օր, և յուրաքանչյուր հավաքական այդ ընթացքում կանցկացնի առավելագույնը չորս խաղ՝ ներկայիս երկուսի փոխարեն։
Նոյեմբերյան դադարը կպահպանվի ներկայիս ձևաչափով՝ 9 օր (2026 թվականի նոյեմբերի 9-17-ը), որի ընթացքում յուրաքանչյուր թիմ կանցկացնի երկու խաղ։ Նույնը կգործի նաև 2027 թվականի մարտին նախատեսված դադարի դեպքում։
Նշվում է, որ ձևաչափը հաստատվել է մինչև 2030 թվականը։
Աղբյուր՝ armsport.am