.jpg)
Սա հուշում է՝ ինչ կլիներ արցախցիների հետ, եթե ականջալուր լինեի ՀՀ իշխանություններին ու մնային Արցախում․ Աբրահամյանը՝ Ստեփանակետրում միջադեպի մասին
Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Ստեփանակերտում մնացած հայերից մեկի մասնակցությամբ միջադեպ է եղել` այն ներկայացնելով որպես սադրանք. թեմային անդրադարձել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է, որ, ըստ նույն աղբյուրի, ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել, վիրավորվել է նաև վերոնշյալ արցախցին:
«Դժվար է ասել, թե իրականում ինչ է եղել, սակայն Ադրբեջանում 2023 թվականից հետո մնացած շուրջ 5 տասնյակ հայերի թիվն այս ընթացքում նվազել է, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տասնյակի շրջանակներում է:
Մի մասը ՀՀ են եկել, կան նաև մահացության դեպքեր: Սոցիալական մեդիայի ադրբեջանական հատվածում հաճախ են նկատելի Ստեփանակերտում գտնվող հայերի նկատմամբ ծաղր ու վիրավորանք արտահայտող տեսանյութեր ու չի բացառվում, որ հենց այսպիսի իրավիճակներից մեկն էլ բերել է նման միջադեպի:
Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով:
Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում», - նշել է պատգամավորը: