.jpg)
«Կյանք»․ Վահագ Ռաշը նոր ստեղծագործություն է ներկայացրել
Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը։ «Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։
Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ», - նշում է Վահագ Ռաշը։
Հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է, տեսահոլովակի հեղինակը՝ Սերժ Գաբյանը։
Նոր երգն արդեն հասանելի է Յութուբում։
Վահագ Ռաշը վստահ է, որ ստեղծագործությունը կսիրվի ոչ միայն իր լսարանի կողմից, այլև ավելի լայն շրջանակներում․ «Սա սովորական «տաշի-տուշի» երգ չէ։ Այն խոր խորհուրդն ունի և կարող է դառնալ կյանքի կարևոր պահերի նվագակցողը»։