.jpg)
16/09/2025 19:33
Միրզոյանը Հաագա է գնում
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․
«Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ:
Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։
Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։
Ծրագրված են նաև այլ հանդիպումներ»: