.jpg)
«Թրամփի ուղու» համար հատկացվող 145 մլն դոլարը ՀՀ տնտեսության համար փոքր գումար է, բայց ուղերձը կարող է շուկայի կողմից դրական ընկալվել. ԿԲ նախագահ
Ազդեցության չափով դա բավական փոքր գումար է, ի պատասխան այն հարցին, թե ԱՄՆ-ն առաջին մասնաբաժնով ՀՀ-ին տրամադրելու է 145 միլիոն դոլար ֆինանսավորում՝ «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակում․ նման «ներարկումն» ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա՝ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«145 միլիոն դոլարը համեմատաբար փոքր գումար է ՀՀ տնտեսության համար։ Բայց ընդհանուր ուղերձը, որ նման նախաձեռնություն է տեղի ունենում, դրական է ընկալվում շուկայի կողմից։ Սա կարող է նշանակել, որ ապաշրջափակման և Խաղաղության պայմանագրի ուղղությամբ հետագայում նոր հնարավորություններ կբացվեն, ինչը էապես կբարելավի բիզնես միջավայրը»,– նշեց նա։