.jpg)
Վերահաստատում եմ իմ հանձնառությունը․ Փաշինյանն արձագանքել է Թրամփին
Կրկին շնորհակալություն նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել․ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։
«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար «մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և ընկերանալ երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ»։