Հավերժական բարեկամություն կլինի ինձ համար․ Թրամփը Փաշինյանի ու Ալիևի հետ լուսանկար է հրապարակել
17/09/2025 10:14

Հավերժական բարեկամություն կլինի ինձ համար․ Թրամփը Փաշինյանի ու Ալիևի հետ լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարն արվել է օգոստոսի 8-ին՝ Սպիտակ տանը։

ԱՄՆ ղեկավարը  լուսանկարին կից գրառման մեջ մեծ պատիվ է համարել՝  Փաշինյանի ու Ալիևի հետ ընկերանալը։

Նա գրել է․

«Մեծ պատիվ էր օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը կարգավորել և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց, ինչն ավելի կարևոր է` Միացյալ Նահանգների համար»:

Հավերժական բարեկամություն կլինի ինձ համար․ Թրամփը Փաշինյանի ու Ալիևի հետ լուսանկար է հրապարակել