Էկոնոմիկայի փոխնախարարը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
17/09/2025 14:35

Էկոնոմիկայի փոխնախարարը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակության անդամների և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ շարունակական համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և էներգախնայողության ոլորտներում։

Էկոնոմիկայի փոխնախարարը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները