Պապիկյանի ոչ ֆորմալ շփումները Չինաստանում շարունակվում են
18/09/2025 17:52

Պապիկյանի ոչ ֆորմալ շփումները Չինաստանում շարունակվում են

ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ:

Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում»:

Նշենք, որ ՊՆ-ն երեկ էլ էր հաղորդագրություն տարածել Պապիկյանի՝ Պեկինում ունեցած ոչ ֆորմալ շփումների մասին։

Պապիկյանի ոչ ֆորմալ շփումները Չինաստանում շարունակվում են