.jpg)
Մալխաս Ամոյանը հերթական հաղթանակից հետո անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (Տեսանյութ)
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալին՝ 5:1 հաշվով:
Ամոյանն անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Ավելի վաղ Մալխաս Ամոյանը հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յըլմազին և Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկին։