Կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանի հանցագործ իշխանությունները պատժվելու են, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է. Բեգլարյան
19/09/2025 14:47

Կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանի հանցագործ իշխանությունները պատժվելու են, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է. Բեգլարյան

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկման երկրորդ տարելիցին կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանն ու նրա հանցագործ իշխանությունները պատժվելու են, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է իր հայրենիք:

Իր հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը մոռացող ու ոտնահարող անձինք ու ժողովուրդներն արժանի չեն արևի տակ տեղ ունենալու»: