Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը քանդել ենք. Փաշինյան (Տեսանյութ)
20/09/2025 11:28

Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը քանդել ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ամբողջացնելու կարիք կա, թե ինչու եմ այսօր խաղաղության բերկրանք ապրելով՝  2019թ-ին հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բացատրությունը շատ կոնկրետ է. մի պարզ պատճառով՝ հայրենսիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։  Հիմա էլ նույնքան հայրենասեր եմ։ Պատճառը հայրենասիրության մոդելն է։ Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով»,-ասաց նա և ինքն էլ հարց ուղղեց. «Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այն։ Այդ մոդելը Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80-ականներին ձևավորված գրքերի, երգերի վրա»։

Փաշինյանը նշեց, որ իրենք այսօր պետականությունն անհնարին դարձնող հանգույցն են քանդել, ինչի համար էլ իրենց մեղադրում են։ Նա նշեց, որ Հայաստանում երբեք այս ծավալի շինարարություն չի եղել, բայց իրենց մեղադրում են քանդելու մեջ։

«Ինչո՞ւ․ որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքը»,- նշեց նա։

Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը քանդել ենք. Փաշինյան (Տեսանյութ)