.png)
21/09/2025 11:56
Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում
Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակին։
Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: