Խոստանում ենք չպաշտպանվել վաղեմության ժամկետով` պայմանով, որ կողմը չի առարկելու դատական նիստերի ուղիղ հեռարձակման դեմ
22/09/2025 19:11

Խոստանում ենք չպաշտպանվել վաղեմության ժամկետով` պայմանով, որ կողմը չի առարկելու դատական նիստերի ուղիղ հեռարձակման դեմ

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․

«Մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա, որ մամուլի խոսնակի պնդմամբ` Անահիտ Ավանեսյանը հայց չի ներկայացրել Բագրատ Սրբազանի դեմ՝ վաղեմության ժամկետի պատճառով . «Հայցը պատրաստ էր, նախատեսվել է ուղարկել դատարան, սակայն հասկանալով, որ վաղեմության ժամկետի հետ կապված հետ էր վերադարձվելու, չենք ցանկացել ավելորդ ծանրաբեռնել դատական համակարգը` նաև դրսևորելով իրավահարգություն»:

Իհարկե, այդպիսի խոստում տալու պահին գոնե իրավաբանի համար պետք է պարզ լիներ, որ վաղեմության ժամկետի խնդիր կա:

Քննարկելով Բագրատ Սրբազանի հետ`առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան և խոստանում ենք չպաշտպանվել վաղեմության ժամկետով` պայմանով, որ կողմը չի առարկելու դատական նիստերի ուղիղ հեռարձակման դեմ»:

 

Խոստանում ենք չպաշտպանվել վաղեմության ժամկետով` պայմանով, որ կողմը չի առարկելու դատական նիստերի ուղիղ հեռարձակման դեմ