.jpg)
22/09/2025 12:28
Այդպիսի որևէ քննարկում չկա. Արմեն Գրիգորյանը՝ Բաքու իր հնարավոր այցի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր փակագծեր չբացեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու այցի վերաբերյալ։
«Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն ամբոջ ինֆորմացիան կտրամադրի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ այցելի Բաքու՝ ՀՀ ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Այդպիսի որևէ քննարկում չկա»։