.png)
Ադրբեջանցի փորձագետը Երևանում խոսել է «Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու միակ խոչընդոտի մասին» (Տեսանյութ)
«Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի որևէ տարածքային պահանջ, սակայն ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ-ն ունի սահմանային պահանջներ», - Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը։
Նա այստեղ է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին։
«Դա ստեղծում է իրավական հիմքեր և դա կարող է լինել միակ խոչընդոտը՝ Խաղաղության համաձայանգիրը չստորագրելու համար»,-ասաց նա և պնդեց, որ Ադրբեջանի Սահմանդրությունը չունի որևէ տարածքային պահանջ։
Իսկ թե ինչի՞ մասին է «Արևելյալ Ադրբեջան»-ի մասին խոսույթը՝ նշեց, որ դա ընդամենը ՀԿ է, որը սպասարկում է ժողովրդի շահերը․ «Այն ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում, քանի որ երկար տարիներ ապրել են այդ տարածքներում և ուզում են այցելել»։
Հարցին՝ եթե Բաքուն խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է շարունակում պահել գերիներին, նաև Արցախի քաղաքական ռազմաղեկավարությանը, ադրբեջանցի փորձագետը պատասխանեց. «Ես շատ դետալաներ չեմ կարող ասել, բայց կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենքի, համարվում են մեղադրյալներ, այդ իսկ պատճառով այս պահին Բաքվում են պահվում։ Զինվորներին բոլորին բաց են թողնել, ինչ վերաբերվում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, դեռևս հարցը քննության մեջ է»։