.jpg)
22/09/2025 11:47
Ղազախստանում կայացած երաժշտական մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանն իրար 10 միավոր են տվել (Տեսանյութ)
Ղազախստանում կայացած Silk Way Star մրցույթում ադրբեջանցի երգչուհի Էֆենդին, որը ժյուրիի կազմում էր, ամենաբարձր միավորն է տվել հայ մասնակից Սարո Գևորգյանին:
Ի պատասխան՝ ժյուրիի հայ անդամն առավելագույն գնահատական է տվել ադրբեջանցի կատարող Սաբինա Զադեի ելույթին։
Առաջին անգամ է, որ միջազգային մրցույթում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները միմյանց տվել են ամենաբարձր միավորը։