.png)
Երևանում են Ադրբեջանի պատգամավոր Ռամին Մամեդովն ու Թուրքիայից պատվիրակներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցում է նաև Ադրբեջանի պատվիրակ, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը. այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ կան նաև Թուրքիայից պատվիրակներ։
«Եթե խոսում ենք խաղաղության մասին, պետք է սկսենք խոսքից, իսկ սա լավագույն հարթակներից մեկն է ՆԱՏՕ-ի, նաև՝ Եվոպական հարթակը, և ոչ միայն։ Այստեղ խոսքը վերաբերում է այն խնդիրներին, որոնք ուզում ենք քննարկել»,-ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանցի պատգամավորը ևս դեմ չէ խոսել։