Բաց դաս Սամվել Սողոմոնյանից՝ բժշկական ոլորտի իրավական պաշտպանության վերաբերյալ (Տեսանյութ)
22/09/2025 18:26

Բաց դաս Սամվել Սողոմոնյանից՝ բժշկական ոլորտի իրավական պաշտպանության վերաբերյալ (Տեսանյութ)

MedMeet 2025 միջոցառման շրջանակներում   տեղի է ունեցել «Բժիշկներին և բուժհիմնարկները տուգանելու 10 պատճառ» թեմայով բաց դաս։   Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար Սամվել Սողոմոնյանը բաց դասի ընթացքում  շեշտել է՝ իրազեկվածության պակասը շատ դեպքերում խնդիրների է հանգեցնում։ Բժիշկների նկատմամբ կիրառվող վարչական տուգանքները հաճախ պայմանավորված են համակարգի բարդ կանոնակարգերին ոչ լիարժեք տիրապետելու հանգամանքով։

«Մեր կազմակերպությունը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է բժիշկների, բուժհիմնակների շահերի և իրավունքների պաշտպանություն, նաև այն դեպքերում, երբ նրանց տուգանում են: Ցավով պետք է նշեմ, որ վերջին ժամանակներում տուգանքների չափերը և ծավալները շատացել են»,-ասել է Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավարը։

Բաց  դասի մասնակիցները ծանոթացել են  իրավիճակներին, երբ բացթողումները կարող են հանգեցնել ֆինանսական հետևանքների։

Քննարկվել է նաև այն իրավիճակը, երբ կիրառվող տուգանքները կարող են լինել անհիմն, իսկ նման դեպքերում անհրաժեշտ է պաշտպանել սեփական իրավունքները։  

«Կան անհիմն կիրառվող տուգանքներ, որոնց դեպքում, եթե հաճախորդը ցանկություն է հայտնում, մեր կազմակերպությունը միջամտում և պաշտպանում է նրանց շահերը։ Պետք է նշեմ, որ մեծ մասամբ, այդ իրավախախտումները, վարչական խախտումները պարզապես օրենքի չիմացության հետևանք են»,-արձանագրել է Սամվել Սողոմոնյանը:

Տեսանյութը՝ Tert.am

Բաց դաս Սամվել Սողոմոնյանից՝ բժշկական ոլորտի իրավական պաշտպանության վերաբերյալ (Տեսանյութ)