Ես պարոն Ալեն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ էլ կարող ունենալ. Քոչարյան
22/09/2025 13:03

Ես պարոն Ալեն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ էլ կարող ունենալ. Քոչարյան

Ես պարոն Ալեն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ էլ կարող ունենալ, լրագրողների հետ զրույցում պնդեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, և մեր հարաբերությունները, բացի ընկերականից, ունեն խիստ գործընկերային հարաբերություններ, որոնք բխում են կանոնակարգ-օրենքի պահանջներից։ Այնպես որ, այստեղ խարդավանքներ մի փորձեք ման գալ»,-ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը պնդեց, որ, ինչպես մամուլում է նշվում, 44-օրյայի հանգամանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ժամկետի խախտում չի եղել։

Ըստ նրա՝ դա վերաբերում է փաստերի հավաքագրմանը՝ 6 ամիս։

«Կարևորն այն է, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը կա և կարևոր է, որ ներկայացվի լիագումար նիստին, որն ունենա հետևանք, և մենք դասեր քաղենք այն իրողություններից, որոնց 44-օրյա պատերազմի ընթացքում առնչվեցինք։ ԱԺ նախագահը կորոշի օրը, թեև ես ենթադրում էի, որ հոկտեմբերի 27-ից հետո եկող առաջիկա նիստին կլինի, բայց երբ էլ լինի, զեկույցը պատրաստ է, և պետք է դա ողջունել»,-ասաց նա։

Ես պարոն Ալեն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ էլ կարող ունենալ. Քոչարյան