ԱԳ փոխնախարարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ
23/09/2025 12:00

ԱԳ փոխնախարարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ

Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Մարդու իրավունքների խթանումը և պաշտպանությունը ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում» խորագրով նախարարական փակ կլոր-սեղան քննարկմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնային դերը ՄԱԿ համակարգում՝ որպես խաղաղության, անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի գրավական: Կարևորելով վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապդնումը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների խախտումների հասցեագրման և խոցելի խմբերի պաշտպանության հարցում կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ուղղված խախտումներին արագ արձագանքմանն ու հետագա ճգնաժամերի կանխմանը, ինչպես նաև  հաշվետվողականության ու արդարության ապահովմանը։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ:

ԱԳ փոխնախարարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ