Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել. բացառիկ լուսանկարներ՝ դեպքի վայրից
24/09/2025 12:18

Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել. բացառիկ լուսանկարներ՝ դեպքի վայրից

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում ինքնասպան է եղել։

Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ Ավագյանը փակվել է հյուպատոսության զուգարանում, որտեղ էլ ինքնասպան է եղել։ 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել դուռը բացել, որից հետո հայտնաբերել են նրա մարմինը։

Տելեգրամյան ալիքներում տարածվել է Ավագյանի լուսանկարը՝ դեպքի վայրից։

Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել. բացառիկ լուսանկարներ՝ դեպքի վայրից