Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ, այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը
24/09/2025 09:42

Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ, այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը

Ցնցված եմ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դաժան սպանության բոթից, այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. հանցագործ(ներ)ը Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում՝ կեսգիշերին։

Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը։

Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- նշել է Մելիքյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 
 
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: 

Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

 Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ, այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը