.jpg)
24/09/2025 11:00
9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ. առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից. Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանը գրել է.
«9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:
Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե:
Խնդրում եմ «փաստեր» նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն:
Շնորհակալություն»։