Պետք է վերլուծել՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքե՞ր պիտի կատարեին և ինչո՞ւ չեն կատարել․Փաշինյան
24/09/2025 08:22

Պետք է վերլուծել՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքե՞ր պիտի կատարեին և ինչո՞ւ չեն կատարել․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Մերձավանում միջադեպն ու ցավակցել համայնքի սպանված ղեկավարի հարազատներին։

Նա գրել է․

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ 

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ 

Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ 

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»։

Պետք է վերլուծել՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքե՞ր պիտի կատարեին և ինչո՞ւ չեն կատարել․Փաշինյան