Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ
25/09/2025 13:40

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ և քննարկել կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ-ն մեծապես կարևորում է հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ TRIPP-ի կյանքի կոչման միջոցով։

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ