.jpg)
Դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել Լիբիայի կողմից իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված գործով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։
Գործի հետաքննությունը սկսվել է դեռևս 2012 թվականին՝ լրատվամիջոցներում փաստաթղթերի հրապարակումից հետո, ըստ որի՝ Լիբիայի իշխանությունները 50 միլիոն եվրո են փոխանցել Սարկոզիի 2007 թվականի նախագահական քարոզարշավին աջակցելու համար։